Հղիություն, ծննդաբերություն
|
Սեղմակապ ծննդաբերությունից հետո. morevmankan

Հետծննդաբերական սեղմակապերն օգնում են ծննդաբերությունից հետո արգանդի կրճատման արագացմանը: Դա հատկապես ակտուալ է կեսարյան հատումից հետո: Այդպիսի սեղմակապը ֆիքսում է հետվիրահատական կարերը, պահում է որովայնի առաջային պատի մկանները և հանում է ծանրաբեռնվածությունը ողնաշարից: Բնական ծննդաբերության ժամանակ նույնպես սեղմակապն օգնում է ամրացնել մկանները, վերադարձնել նրանց տոնուսը և թույլ չտալ աղիների իջեցում:
Ունիվերսալ սեղմակապերից բացի կան հետծննդաբերական այլ սեղմակապեր ևս:
Սեղմակապ-գոտի
Լայն ժապավեն-գոտին սեղմում է որովայնը և, որոշ չափով, իրանը, այն առջևում ամրացվում է կպչուկներով: Երբեմն կողմնային հատվածներում լինում են հատուկ ամրակներ` սեղմման աստիճանի կարգավորումների համար: Այսպիսի սեղմակապը կարելի է հագնել արդեն ծննդաբերությունից մի քանի ժամ անց: Ճիշտ է, այն այնքան էլ հարմար չէ տաբատի տակ կրելու համար, որովհետև կարող է շարժումների ժամանակ տեղաշարժվել դեպի վեր:
Հետծննդաբերական սեղմակապ-վարտիքն ունի որովայնի շրջանում հատուկ ներդիր, որը ոչ միայն թաքցնում է որովայնը, այլ նաև ընդգծում է իրանը և շատ հարմարավետ է: Որոշ մոդելներում նախատեսված են կողքերից կամ ներքևից ամրակներ, որոնք հեշտացնում են զուգարան գնալու գործընթացը, ինչպես նաև օգնում են կարգավորել որովայնի սեղմման աստիճանը:
Սեղմակապ-վարտիքները սեղմիրանի (կորսետ) տեսք ունեն՝ ներքին տարբեր երկարության ներդիրներով: Այս սեղմակապը մարմնին ավելի բարեկազմ տեսք է տալիս: Հանդիպում են նաև մինչև ծնկները հասնող սեղմակապ-տաբատներ. դա նույնպես արտաքուստ նրբագեղ է ցույց տալիս:
Ուշադրություն դարձրե՛ք.
- Ինչպես հղիության սեղմակապերը, սրանք նույնպես ցանկալի է հագնել պառկած, այդ կերպ որովայնի մկանները առավելագույնս թուլանում են և արդյունավետորեն ֆիքսվում:
- Հետծննդաբերական սեղմակապներ կրելն ունի իր հակացուցումները՝ կեսարյան հատումից հետո ոչստանդարտ կարեր, երիկամների և ստամոքս-աղիքային համակարգի պաթոլոգիաների առկայություն, մաշկային և ալերգիկ հիվանդություններ:
Ինչպե՞ս ընտրել
- Սեղմակապը ցանկալի է գնել դեղատնից կամ ապագա մայրերի համար մասնագիտացված խանութից, որտեղ կօգնեն խորհրդատվությամբ:
- Կչափեն ազդրերի, որովայնի տրամագծերը, կընտրեն ամենահամապատասխան տարբերակը և ցույց կտան, թե ինչպես պետք է այն հագնել և հանել: Գնելուց առաջ անպայման փորձեք սեղմակապը:
- Ցանկալի է ընտրել բնական հյուսվածքից՝ բամբակյա սեղմակապ: Սակայն հնարավոր չի լինի առանց արհեստական թելիկների (միկրոֆիբրա կամ էլաստին), քանի որ դրանց շնորհիվ է գործվածքն առաձգականություն ստանում:
- Ավելի լավ է հրաժարվել նախկին հղիության ժամանակ օգտագործած սեղմակապից: Նրա գործվածքն արդեն ձգվել է և կարող է արդյունավետ կերպով չպահել որովայնը:
- Հետծննդյան սեղմակապը պետք է համապատասխանի հագուստի չափին, որը մայրը հագել է նախքան հղիությունը: Եթե նա հղիության ժամանակ քաշն ավելացրել է 12 կգ-ից ավելի, ապա սեղմակապը պետք է ընտրել 2-3 չափով ավելի:
- Սեղմակապի համապատասխանության նշանն այն է, որ դրանով հարմարավետ եք զգում:
- Լավ սեղմակապը հեշտ է հագնել, նկատելի չէ հագուստի տակից, ամրակները և կարերը անհարմարություն չեն պատճառում:
#սեղմակապ #բանդաժ #հղիություն #մորևմանկան #ծննդաբերություն
Մաշտոցի պողոտա 22, Երևան, Հայաստան

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն